Խեղճ Զորիի հերթական պատմաքաղաքական ավանտյուրան ապրեց իր ֆիասկոն;Yerkir.am-ը ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից փորձել է պարզել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ, եւ արդյոք նա պատրաստվում է պատասխանել. ի վերջո նման նամակներ ամեն օր չէ, որ ստանում են: ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից արձագանքել են Yerkir.am-ի հարցմանը: ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխան նամակում մասնավորապես ասվում է, որ ՌԴ նախագահի նստավայրում նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում: Հիմա պատկերացնում եք խեղճ մարդու վիճակը. ռուսաց թագավորը չբարեհաճեց պատասխանել իր դարակազմիկ նամակին; Վայ անարդարություն, բա որ հանկարծ իրեն համարեն արդեն թոշակառու ու ժամկետանց ու էլ նման օյինբազություններ չպատվիրեն; Ոնց է ապրելու; Նավից հետո էլ ինչ օյինբազություն պիտի հորինի, որ մեր` խեղճ հարկատուներիս հաշվին ազգային հասարակական գործիչ խաղա. մեծն Պարոնյանը կասեր` «ազգային ջոջ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել