Emedia.am-ը գրում է.

Իսրայելում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ երկրի բնակչության 51%–ը մտածում է երկրից արտագաղթելու մասին։

Ինչպես գրում է Newsru Israel-ը՝ հղում անելով NRG-ին, Իսրայելից արտագաղթելու մասին չի մտածում բնակչության 38%–ը, 11% ը նշեց, որ արտագաղթելու հնարավորություն չունի։

Հատկանշական է իսրայելական քաղաքական-կրոնական ղեկավարության ռեակցիան սոցհարցման արդյունքների վրա։ Ֆինանսների նախարար Յաիր Լապիդը գրել է, որ չի կարող զսպել նյարդայնացումը, երբ մտածում է հրեաների մասին, որոնք պատրաստ են «լքել աշխարհի առաջին ու միակ հրեական պետությունը, որովհետև Բեռլինում ավելի լավ է»։ Իսկ րաբբիների խորհուրդը հատուկ կոնդակ է թողարկել՝ հիշեցումով, որ Տորան արգելում է ընդմիշտ լքել Իսրայելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել