
Կանայք. ինձ դուր են գալիս նրանց զգեստների գույները, այն, թե ինչպես են նրանք քայլում: Ոմանց դեմքերին խստություն կա: Ժամանակ առ ժամանակ` զտարյուն գեղեցկություն որևէ դեմքի վրա, բացարձակ, պաղեցնող կանացիությամբ: Նրանք կարողանում են այդ բանը անել մեզ հետ: Նրանք շատ ավելի լավ են ծրագրեր կազմում և ավելի կազմակերպված են: Մինչ տղամարդիկ ֆուտբոլ են դիտում, կամ գարեջուր են խմում, կամ թրև են գալիս կեգելբաններում, նրանք` այդ կանայք, մտածում են մեր մասին, կենտրոնանում են, ուսումնասիրում են, որոշում են` ընդունել մեզ, դեն նետել, փոխանակել, սպանել կամ պարզապես լքել: Եվ արդյունքում, հազիվ թե դա նշանակություն ունի, ինչ էլ նրանք անեն, մենք ավարտում ենք միայնակությամբ և խեղահեղությամբ:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/10/17/%D5%B9%D5%A1%D6%80%D5%AC%D5%A6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



