1in.am-ը գրում է.
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերից աղքատության վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են հենց կենսաթոշակային ապահովության ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Միայն կենսաթոշակային ծրագրով մոտ 5 տոկոսային կետով իջնելու է աղքատությունը: Եվ այս վերջին բարձրացումներն էլ ուղղված են լինելու կենսաթոշակառուների այն խմբերին, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատությունից ներքև: Մեր նախնական հաշվարկներով՝ շուրջ 25 հազար մարդ ծայրահեղ աղքատության գծից ավելի բարձր կենսաթոշակ կստանա առաջիկա բարձրացման արդյունքում` 2014 թվականին»,- ասաց նախարարը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_223021.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել