Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 40 շենքի բնակիչը փորձում է իր կյանքին վերջ տալ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում օպերատիվորեն նշված շենք է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապ օգնության թիվ 23 բրիգադը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքի թիվ 30 բնակարանում փրկարարներն ու շտապ օգնության անձնակազմը հայտնաբերել են անկողնայիմ հիվանդ 80-ամյա Մայիս Համբարձումյանին, ով հայտնում էր, որ ինքը չի զանգահարել, իսկ հետո էլ՝ որ ինքն է զանգահարել, որ ինքը չի ուզում ապրի ու բնակարան այցելած ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության համայնքային տեսուչներ Գոռ Հարությունյանին ու Դավիթ Մանուկյանին հայտնում էր. «Ձեր օգնությունը կլինի, որ ինձ վերացնեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ