Երեկ ապրել եմ նորմալ մարդկանց նման՝ ՖԲ-ում քիչ եմ եղել: Բայց չլինելը, չի նշանակում, որ ոչինչից տեղյակ չեմ:
1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Հիմա կասեք 1794 թվականի հոկտեմբերի 16-ը ՖԲ-ի հետ ի՞նչ կապ ունի, ես էլ կասեմ ամենաուղիղ՝ այդ օրը համարվում է մեր մամուլի օրը: Լավ, թե վատ մամուլ ունեք: Շնորհավորում եմ: Ու հույս եմ հայտնում, որ մյուս տարի՝ հոկտեմբերի 16-ին, ես ոչ, թե կասեմ .«Դե մամուլ ունենք, այլ կհայտարարեմ, որ մեր մամուլից լավը չկա»:
Երեկ մամուլի համար լավ նյութ տվեց Արմեն Երիցյանը, ինքը ԱԻՆ նախարարն է: Դեպքերը այսպես էին զարգանում: Մի տղա Դավիթաշենի կամուրջից որոշել էր ինքնասպանություն գործել: Մինչև փրկարարները եկան հասան: Արմեն Երիցյանը, (ԱԻՆ նախարանա հիշում եք չէ՞) այդ տղաին, տղավարի խոսք տվեց, որ կօգնի: Ինքնասպանության փորձ կատարողն էլ հավատաց ու չնետվեց: Իհարկե այս թեման այսքանով կավարտվեր, եթե որոշ օգտատերեր այս դեպքը կասկածի տակ չդնեին: Մարդիկ կային, որ չէին հավատում դեպքերի իրական լինելուն: Ինչևէ, դա նրանց խնդիրն է: Ես ուրախ եմ, որ երիտասարդի կյանքը փրկվեց:
Հ.Գ. Շնորհավորում եմ բոլորիս, Զորի Բալայանի թեման երեկ այդքան արդիական չէր:



