1in.am-ը գրում է.
Ճապոնական «Սենթի» ընկերությունը նոյեմբերին կթողարկի սմարթֆոնների համար հատուկ սարքավորում, որի շնորհիվ սմարթֆոնը կկարողանա փոխանցել ոչ միայն տեսա և ձայնատեղեկություն, այլև բույր կարձակի: Սարքավորումը ներքին շուկայում կհայտնվի, հավանաբար, նոյեմբերի 15-ից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այն ոչ մեծ կլոր սարք է, որը հեռախոսին միանում է ականջակալների միացման տեղից և կարող է թողարկել բույրերի մինչև 100 լիցք: Օգտատերն ինքը կարող է կարգավորել, թե որ իրավիճակում ինչպիսի բույրեր կարող է «արձակել իր սմարթֆոնը»: Օրինակ՝ եթե որևէ մեկը Facebook սոցցանցում դրական է գնահատում ձեր գրառումը կամ լուսանկարը, սմարթֆոնը կարող է շատ հաճելի բույր արձակել:
«Նախևառաջ, սա կարող է բարելավել մարդկանց միջև հաղորդակցությունը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Սարքավորումը հնարավոր կլինի ձեռք բերել 500 իենով (մոտ 5 դոլար):