Operativ.am-ը գրում է.
Պարագվայում տարեց զույգը ամուսնացել է 80 տարի համատեղ կյանքից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ տեղեկության՝ 103-ամյա Խոսե Մանուել Ռիելան, խոստացել է հավերժ սիրել 99-ամյա հարսնացուին՝ Մարտինու Լոպեսին:
Ի դեպ, հարսնացուն արարողության ժամանակ կրել է ճերմակ զգեստ:
Հարսանիքը տեղի է ունեցել զույգի տանը: Արարողության ժամանակ քահանան ասել է, որ Ռիելն ու Լոպեսը իր իմացած ամենատարեց զույգն են:
Արարողությանը ներկա են եղել զույգի 8 երեխաները, 50 թոռները, 35 ծոռներն ու ծոռների 20 երեխաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



