1in.am-ը գրում է.
Դերասանուհի Նատալի Փորթմանը 2 տարի անհետացել էր էկրաններից: Այդ ընթացքում նա հասցրել է երեխա լույս աշխարհ բերել և ամուսնանալ:
32-ամյա դերասանուհին իր վերադարձը նշել է Marie Claire ամսագրի համար հիասքանչ ֆոտոշարքում լուսանկարվելով: Պարբերականի հետ հարցազրույցում նա խոսել է իր ծրագրերի և Փարիզ տեղափոխվելու մասին:
«Այո, մենք տեղափոխվում ենք հաջորդ տարվա վերջին: Եվ ես շատ ուրախ եմ դրա համար: Փարիզն այն վայրն է, որտեղ ես կցանկանայի ապրել, չէ՞ որ դա աշխարհի մշակութային մայրաքաղաքն է: Երբ Բենն ինձ հարցրեց` արդյոք չե՞մ ցանկանում Փարիզ տեղափոխվել, ես պատասխանեցի` ցանկանում եմ: Բոլորն են երազում Փարիզում ապրել»,- ասել է դերասանուհին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_222896.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել