Նիհարելու համար օրական պետք է սնվել 5 անգամDoctors.am-ը գրում է.

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի աշխատակիցները բացահայտել են, որ օրական հինգանգամյա սննդի ընդունումը լավ է առողջության համար: 
Ըստ գիտնականների՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համադրումը երկու ընդմիջումների հետ օգնում են նիհարել: Իսկ այս ընդմիջումներից որևէ մեկը՝ հատկապես նախաճաշը բաց թողելու դեպքում կարող եք հակառակ արդյունքը ստանալ, այսինքն՝ գիրանալ:  
Հետազոտողները հետևել են չորս հազար երեխաների ֆիզիկական վիճակին նրանց ծնվելու պահից մինչև 16 տարեկանը: Ուսումնասիրությունը ցույց է  տվել, որ օրվա ընթացքում հինգ անգամ սնվողները հավելյալ քաշ չունեն: 
Անգամ ճարպակալում ունեցող ծնողների առկայությունը չի ազդում արդյունքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել