Հարավային Կորեայում զբոսաշրջիկներին օգնելու են հատուկ համազգեստավորները Panorama.am-ը գրում է.

Հարավային Կորեայում ստեղծվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը միտված է օգնելու զբոսաշրջիկներին: Դրանում ներգրավված կլինեն 100 երիտասարդ աշխատակիցներ, որոնք տիրապետում են մի շարք օտար լեզուների, մասնավորապես անգլերենի, ճապոներենի և չիներենի: Իսկ որպեսզի զբոսաշրջիկը հասկանա, թե աշխատակիցը ո՞ր լեզվին է տիրապետում, նրա համազգեստի վրա հատուկ պիտակ կլինի, որն այդ մասին կազդարարի: Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել