Ժամանակակից ռեստորաներն և հյուրանոցները զարմացնում են իրենց կառուցվածքով և դիզայնով: Նրանք կառուցվում են նոր տեխնոլոգիաների համաձայն և ի կատար են ածում ճարտարապետների բոլոր մտահաղացումները:

Water Discus

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Այս հյուրանոցը նախագծվել է լեհական Deep Ocean Technology ճարտարապետական ընկերության մասնագետների կողմից: Այն նախատեսվում է կառուցել Պարսից ծոցում ուղիղ ջրի տակ: Նրա վերին սկավառը, որն իր մեջ ներառելու է ուղղաթիռների հարթակ, լողավազան, գտնվելու է ջրի մակերևույթից 7 մետր բարձրության վրա: Ստորին սկավառակը գտնվելու է 10 մետր խորության վրա: Այն ունենալու է 12 սենյակ, դայվինգ կենտրոն և բար: Նախագծի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ստորին սկավառակը կարող է վերև բարձրանալ հատուկ մեխանիզմի միջոցով: Ճարտարապետների խոսքերով, նրանք շատ մեծ ուշադրություն են դարձրել ապագա հյուրանոցի ապահովությանը և հաշվի են առել բոլոր հնարավոր աղետները, ընդհուպ մինչև ցունամիներ:


Shanghai Wuzhou International Plaza

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Այս համալիրը նախատեսվում է կառուցել Շանհայում, որն իրենից կներկայացնի Շանհայան բազմաֆունկցիոնալ կենտրոն: Նախագծի հեղինակներն են Shenzhen Architectural Design Institute-ի դիզայներները, որոնք հիմնվել են Ին - Յանի միասնության հակադրությունների հասկացության վրա: Այն կազմված է լինելու երկու 30 հարկանի երկնաքերերից: Հյուսիսային մասում լինելու է շքեղ 5 աստղանի հյուրանոց և առևտրի կետրոններ: Հարավային մասը ներառելու է օֆիսային և զվարճանքների տարածքներ: Հատուկ ծածկույթը պաշտպանելու է շինությունը կոռոզիայից, ինչը նշանակում է, որ այն շատ երկար կգործի:


Dinner In The Sky

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Եթե Դուք նորարարությունների սիրահար եք, ապա Dinner In The Sky հաստատության տերերը կարող են Ձեզ ինչ-որ յուրահատուկ առաջարկել անել: Սա ռեստորան է, որը կախված է 50 մետր բարձրության վրա: Հատուկ վերամբարձ կռունկը կարող է օդ բարձրացնել սպասարկող անձնակազմին և 22 հյուրերի: Ապահովությունն ամենակարևոր նախապայմաններից մեկն է: Այցելուներին չորս անգամ կապում են անվտանգության գոտիներով:  Եթե կենդանի երաժշտություն եք ցանկանում, նույնպես խնդիր չկա: Երաժիշտներին վեր կբարձրացնի երկրորդ կռունկը: Բելգիայում ստեղծված ռեստորանը շատ հեշտ է տեղաշարժել և այն արդեն ցուցադրվել է Եվրոպայի բազմաթիվ երկրներում:


Dynamic Building Dubai

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Դևիդ Ֆիշերի պտտվող շինությունների նախագիծը հավանության արժանացավ ԱՄԷ-ի ներդրողների կողմից: Այս նախագիծը, որի մեջ ներառված է լինելու 15 հարկանի 6 աստղանի հյուրանոց, օֆիսային տարածքների 20 հարկ, շքեղ բնակարանների 35 հարկ և առանձնատների 10 հարկ, մոտակա ժամանակներում կյանքի կկոչվի: 420 մետրանոց աշտարակը պտտվելու է 6 մետրո րոպեում արագությամբ և անելու է մեկ ամբողջ պտույտ 90 րոպեում:


Burj Al Arab

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Եթե պտտվող աշտարակի շինարարությունը դեռ նոր է սկսվում, ապա մյուս արաբական հյուրանոցն արդեն 13 տարի է ինչ գործում է: Burj Al Arab –ը կառուցվել է արհեստական կղզու վրա և կազմված է 202 հարկերից: Այն շքեղ կահավորված է, շատ հարմարավետ է և գեղեցիկ: Սենյակներում տեղադրված են հսկայան պատուհաններ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում ծովի վրա: 


Perlan

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Այս ռեստորանը գտնվում է Ռեյկյավիկի տաք ջրամատակարարման տարրաների վրա: Այն մի շարք առավելություններ ունի: Նախ և առաջ սեփականատերերը բավականին գումարներ կտնտեսեն հատակի տաքացման վրա: Երկրորդ, ռեստորանից հրաշալի տեսարան է բացվում քաղաքի վրա և երրորդ, շինությունն ունի մի շատ զարմանալի հատկություն. այն պտտվում է:  Ռեստորանը մեկ ամբողջ պտույտ է իրականացնում երկու ժամում:


LumiLinna SnowCastle

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Սա աշխարհի ամենամեծ ձյունե կառույցն է, որը գտնվում է փոքրիկ ֆիննական Կեմի քաղաքում: Ամեն տարի սառույցից և ձյունից կառուցվում է եկեղեցի, ռեստորան և հյուրանոց, սակայն նրանց ոճը, չափսերը և ձևերն ամեն տարի փոփոխվում են: Հասարակ փխրուն ձյան փոխարեն օգտագործվում է հատուկ ձյուն ծովային ջրից: 180 մարդկանց համար նախատեսված սրահը զարդարված է լույսերով, իսկ հյուրանոցի յուրաքանչյուր սենյակն ունի իր յուրահատուկ թեմատիկան:


Radisson Blu Hotel Berlin

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Բեռլինի պատմական կենտրոնում գտնվում է զարմանալի 5 աստղանի հյուրանոց՝ Radisson Blu Hotel Berlin-ը: Այս հյուրանոցը շատ է նման ռուսական մատրյոշկայի: Շինության ներսում գտնվում է աշխարհի ամենամեծ և ամենահայտնի ակվարիումը, որի մեջ կարելի է գտնել 56 տեսակների 2.5 հազար տրոպիկական ձկներ: Ակվարիումի մեջ վերելակ է անցկացված, որը հնարավորություն է տալիս հյուրերին ավելի մանրամասն ուսումնասիրել կենդանական աշխարհը:


Montaña Mágica Lodge

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Այս հյուրանոցն այլ կերպ անվանում են «հրաբուխ - հյուրանոց», քանի որ այն կառուցված է քարից և փայտից և իրոք նման է ժայթքող հրաբուխի: Լավայի փոխարեն նրանից ջուր է ժայթքում՝ ստեղծելով ջրվեժի տպավորություն: Այդպիսի թեմատիկան հատուկ է ընտրված, քանի որ հյուրանոցից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արենալ հրաբուխը:


Yellow Tree House

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Обзор самых необычных отелей и ресторанов

Սա աշխարհի ամենայուրօրինակ ռեստորաններից մեկն է: Այս շինությունը, որն իր տեսքով սոխ է հիշեցնում, գտնվում է Նոր Զելանդիայում, Օկլենդում: Ռեստորանը բազմաթիվ անգամներ մրցանակներ է ստացել ճարտարապետության և դիզայնի բնագավառում: Այն գտնվում է 60 մետր բարձրության վրա, որտեղ Դուք բարձրանում եք փայտե աստիճաններով: Առավոտյան այդ բարձրությունից հիասքանչ տեսարան է բացվում Օկլենդի շրջակայքի վրա, իսկ երեկոյան երբ վառվում են լույսերը, այն լիովին հեքիաթային տեսք է ստանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել