Tert.am-ը գրում է.
Մասնագետները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է վերածնվել վատագույն տարբերակով, գրում է ֆրանսիական Le Monde թերթի հոդվածագիր Պյոտր Սմոլյարը, ում հոդվածը ներկայացնում է InoPressa կայքը։
Սառեցված հակամարտությունների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով։ Նման մտավախություն ունեն Կովկասի փորձագետները՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ։
Թերթը նշում է, որ այդ տարածքին հավակնում են Հայաստանն ու Ադրբեջանը և որ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերը դեռևս որևէ արդյունքի չեն հանգեցրել։
Տարածաշրջանի դիտորդները լարվածության աճի նշաններ են նկատում։
Խոսքը ոչ միայն փոխհրաձգությունների մասին է։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղը սիրիահայ փախստականներով բնակեցնելու համար՝ ժողովրդագրական ներկայությունն ամրապնդելու նպատակով, գրում է թերթը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ