Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Զորի Բալայանի նամակի հետ կապված զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ «Զորի Բալայանն ապացուցում է, որ Հայաստանի անքակտելի մաս Արցախը շատ ավելի մեծ է, քան առանց հիմքի կամայականորեն նկարված ԼՂԻՄ-ը, մենք չգիտես ինչու մեր վայ-հարևանների բառապաշարն ենք կրկնում՝ առանց հասկանալու ասվածը»,- ասաց Շարմազանովն՝ ի պատասխան հարցի, թե ինչ կարծիքի է Զորի Բալայանի մեծ աղմուկ հանած նամակի մասին, ապա հավելեց. «Մ՞իթե մենք դադարել ենք խոսելուց առաջ կարդալը կամ կարդացածը հասկանալը: Ցավալի է»։

-Պարոն Շարմազանով, լրատվամիջոցներն այս օրերին հեղեղված են Զորի Բալայանի նամակով ու դրա մասին հնչած կարծիքներով։ Դուք ի՞նչ կասեք։

- Զորի Բալայանը խոսում է Արցախի խնդրի խաղաղ բանակցային լուծման ճանապարհին դաշնակիցներ ունենալու մասին, նրան վերագրում են անհիմն պնդումներ, որոնք անգամ հերքելն է անհեթեթ: Զորի Բալայանը հրապարակավ հիմնավորում է, որ բանակցային սեղանին կարող են լինել հայանպաստ շատ ավելի մեծ թվով փաստեր ու պահանջներ, դա ավելի է գրգռում «Հայաստանի զարգացմանը խանգարում է Ղարաբաղը» վայ-թեզի հին ջատագովներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել