1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իտալիա – Հայաստան խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Իտալացիների պաշտպան Դավիդե Աստորին Rai Sport-ի հետ զրույցում անդրադարձել է հանդիպմանը:
«Առաջին 20 րոպեներին բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք, իսկ Հայաստանի հավաքականն օգտվեց իր հնարավորությունից: Նրանք արագ և ագրեսիվ ֆուտբոլ էին ցուցադրում:
Մենք գիտեինք, որ մրցակցի հարձակման գծում հզոր ֆուտբոլիստներ են խաղում: Զգուշանում էինք նաև նրանց հակագրոհներից»,- հայտարարել է Աստորին:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_222747.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել