1in.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի քանի հեղինակավոր իմամներ համատեղ ֆեթվա են հրապարակել, որը թույլատրում է կատուներին, շներին, ավանակներին օգտագործել սննդի մեջ՝ սովից փրկվելու համար, հաղորդում է BBC News-ը:

Համապատասխան որոշումը կայացվել է Դամասկոսում սննդամթերքի սղության ֆոնին: Իմամները մեկնաբանել են, որ «ոչ մաքուր» համարվող կենդնանիների միսն ուտելու թույլտվությունը յուրատեսակ օգնության խնդրանք է՝ ուղղված աշխարհին: Նրանց խոսքով՝ եթե սննդամթերքի հետ կապված իրավիճակը շարունակի վատանալ, քաղաքում կարող են գրանցվել մարդակերության դեպքեր:

Ավելի վաղ նման ֆեթվաներ են ընդունվել Սիրիայի Հոմս և Համա քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել