Emedia.am-ը գրում է.

Սիրիայի Դարաա շրջանում մեքենայի պայթյունի հետևանքով 21 մարդ է մահացել։ Այս մասին, հղում անելով Syrian Observatory for Human Rights կազմակերպության հայտարարությանը, գրում է Agence France-Presse–ը։

Զոհերի թվում էին նաև 4 երեխա և 6 կին։ Ապստամբներն արդեն հասցրել են մեղադրել տեղի ունեցածում կառավարական ուժերին։ Վերջիններիս կողմից արձագանք չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել