Emedia.am-ը գրում է.

«Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Թամանյանի արձանի հարևանությամբ:

Նախաձեռնությանը միացել են նաև մեծ թվով հագևորականներ, ովքեր դեմ են արտահայտվում «գենդերային այլասերմանը»: Հոգևորականները նշում են, որ դեմ չեն սեռերի հավասարությանը, քանի որ մարդն ի ծնե ազատ է և հավասար, սակայն այլասերումը ընդունելի չէ: 

Նախաձեռնությունը որոշում կայացրեց բողոքի երթ անցկացնել՝ քայլելով դեպի ՀՀ կառավարության շենք: 

Բողոքի երթը կառավարության շենքի մոտ իր բողոքն արտահայտեց ՀՀ կառավարության կողմից արդեն մեկ անգամ փոփոխության ենթարկված գենդերային օրենսդրական փաթեթի դեմ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել