«Գնա ստեղից, դու պղծություն ես քարոզում». վեճ՝ Անի Զախարյանի ու Խաչիկ Ստամբոլցյանի միջև  (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Երևանում Թամանյանի արձանի դիմացից այսօր մեկնարկեց ընդդեմ գենդերային այլասերության երթ, որի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են հետ կանչել գենդերային հավասարության մասին օրենքը:

Գենդերային հավասարության դեմ պայքարի էր դուրս եկել նաև «Նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքը դեմ է հայկական ավանդույթներին:

Մեզ հետ զրույցի ժամանակ, Անի Զախարյանին մոտեցավ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը և հայտարարեց, որ Անի Զախարյանը պղծություն է քարոզում:

Հիշեցնենք, որ Անի Զախարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի հարգում այն աղջիկներին, որոնք 26 տարեկանից հետո սեռական կյանքով չեն ապրում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել