1. Բելիզյան ստորջրյա ժայռեր

Բելիզյան ստորջրյա ժայռերը բավականին վնասվել էին 1998թ.-ին՝ որոշ հատվածներում կորցնելով ծովաբուստների 50%-ը: Նրա ծովաբուստները գունազրկվում են ինչպես գլոբալ տաքացման, այնպես էլ մարդկանց գործունեության պատճառով:
2. Կոնգոլեզյան իջվածք

ՄԱԿ-ի տվյալներով 2040թ.-ին հնարավոր է, որ ոչնչանա այս հրաշալի ֆլորայի ու ֆաունայի մոտ 2/3-ը, եթե ոչ մի պահպանական միջոցառումներ չձեռնարկվեն:
Անտառները անխղճորեն հատվում են, ինչի հետևանքով նվազում է կլանվող ածխաթթու գազի ծավալները, որի արդյունքում նվազում է անձրևների հաճախականությունը և դա էլ բերում է կլիմայի փոփոխմանը:
3. Մեռյալ ծով

Վերջին չորս տասնամյակների ընթացքում նրա ծավալները կրճատվել են մոտ 3 անգամ և ծանծաղացել է 24 մետրով: Մեռյալ ծով ջուրը գալիս է միայն Հորդանան գետից, բայց սահմանակից երկրները նրանից չափազանց շատ ջուր են տանում: Արդյունքում 50 տարուց Մեռյալ ծովն այլևս գոյություն չի ունենա:
4. Էվերգլեյդս ազգային պարկ (Ֆլորիդա, ԱՄՆ)

Ճահիճները կազմում են նրա տարածքի հիմնական մասը, սակայն աղտոտման են ենթարկվում շրջական ֆերմաների կողմից: Մարդկային գործունեության արդյունքում ազգային պարկի տարածքը 1900թ.-ից ի վեր փոքրացել է երկու անգամ: Պետք է նշել, որ այն նաև հանդիսանում է ֆլորիդական հովազի բնակության վայրը: 40 տարիների ընթացքում ինչպես հովազն այնպես էլ բազմաթիվ այլ կենդանական տեսակներ ուղղակի կանհետանան:
5. Մադագասկար

Եթե չփրկել այս աֆրիկյան հանրապետության անտառները, ապա 35 տարուց նրանք ամբողջությամբ կհատվեն և այնտեղի բնակչությունը կոչնչանա: Արգելանոցները կազմում են տարածքի միայն 5%: Կղզու կենդանիների որոշ տեսակները դեռ չեն ուսումնասիրվել և գրանցվել, և կարող են անհետանալ նախքան նրանց հայտնաբերումը:
6. Մալդիվյան կղզիներ

Սպասվում է, որ գլոբալ տաքացումը հետևանքով այս կղզիները կանցնեն ջրի տակ: 2008թ.-ին հանրապետության նախագահը հայտարարել էր, որ Մալդիվների որոշ շրջաններում հեղեղների պատճառով բնակչներին հարկավոր էր տարհանվել և այդ նպատակով նրանք հողատարածքներ են գնել Հնդկաստանում և այսուհետ նոր հեղեղների դեպքում մարդկանց վերաբնակեցնելու են նոր բնակավայրերում:
7. Հյուսիսային և Հարավային բևեռներ

Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի կայսերական պինգվինների 80%-ի ոչնչացմանը: Իսկ Արկտիկայում դա սպառնում է սպիտակ արջերին, չէ որ սառույցների հալոցքների հետ ոչնչանում են ամբողջական էկոհամակարգեր:
8. Վագերի պոպուլյացիա

Աշխարհի վագրերի ավելի քան կեսը բնակվում է Հնդկաստանում: Ընդհանուր առմամբ վայրի բնության մեջ մնացել են 3200 վագրեր, իսկ 1900թ.-ին նրանց թվաքանակն անցնում էր հարյուր հազարը: Վագրերը կարող են ոչնչանալ արդեն 12 տարվա ընթացքում: Իհարկե գոյություն ունեն արգելանոցներ վագրեի համար, սակայն նրանք չեն ապահովում էգերի ազատ տեղաշարժը, ինչն անհրաժեշտ է վագրեի բազմացման համար:
9. Տահուամանու ջունգլիներ (Պերու)

Պերուի Մադրե դե Դիոս շրջանում գտնվում են կարմրափայտի աշխարհի վերջին պաշարները: Եվ այն աճում է միայն Տահուամանու ջունգլիներում: ԱՄՆ-ն գնում է կարմրափայտի մոտ 80%-ը: Յուրաքանչյուր ծառից կարելի է միլիոնավոր դոլարներ արժողության կահույք պատրաստել:
Անտառահատները ճանապարհներ են կառուցում, ինչից և օգտվում են ֆերմերները և որսորդները: Այդ ամենը շատ է մտահոգում տեղացի բնակիչներին և ոչնչացնում է էկոհամակարգը:
10. Յանցզի գետի ավազանը

Բազմաթիվ գիտնականներ փաստել են, որ ֆլորայի ու ֆաունայի բազմաթիվ տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին: Այդ ամենի պատճառը անտառահատումներն են և ամբարտակների կառուցումը: Զբոսաշրջային հոսքերը կարող են երկակի ազդեցություն ունենալ այս վայրերի վրա: Մի կողմից նրանք էականորեն վնասում են էկոլոգիային, իսկ մյուս կողմից իշխանությունները կարող են ծախսել զբոսաշրջությունից ստացված գումարները աշխարհի հրաշալիքները պահպանելու համար:



