Lragir.am-ը գրում է.
Լեհաստանի Տուչոլա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով: Հանդիպման15-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ստանկեվիչուսը: Խմբի մյուս խաղում Լեհաստանի և Ռումինիայի հավաքակաների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1: Այսպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և դուրս մնաց հետագա պայքարից:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/89519
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել