Արմեն Դանիելյանը ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնիցPanorama.am-ը գրում է.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով՝ որոշում եմ. Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից», -ասված է հրամանագրում, փոխանցում են նախագահի լրատվական ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել