Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում լրագրողների միության նախագահ Ահմեթ Աբաքայը գիրք է ընծայել, որում նշել է, որ 82 տարեկան հասակում մահացած իր մայրը` Հոշանան ունեցել է հայկական արմատներ: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Վերջինս նշել է, որ իր մորը 1915թ իրադարձությունների ժամանակ թողել են Ալևների ընտանիքի դռան առջև: Ահմեթ Աբաքայը իր մոր պատմության մասին գրել է «Հոշանանի վերջին բառերը» գրքում: Աբաքայը նաև նշում է, որ իր մայրն այդ մասին պատմել է մահանալուց շաբաթներ առաջ:
«Իմ մայրը այս պատմությունը պատմել է 13 տարի առաջ և դրանից հետո քիչ ժամանակ անց մահացել: Ես դրա մասին կարողացել եմ գրել միայն 10 տարի հետո, քանի որ ես տատանվում էի: Ես հազիվ եմ կարողացել այն գրել, արցունքներն աչքերիս ես գրում էի այդ մասին: Ես չէի պատկերացնում, որ այն ինձ այդքան ցավ կպատճառի»,-նշել է Ահմեթ Աբաքայը «Hurriyet Daily News»-ի հետ զրույցում:
«82 տարվա գաղտնիք»` այս խորագիրն է կրում Աբաքայի և իր մոր հետ զրույցի մանրամասները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ