Emedia.am-ը գրում է.

Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի: Զոհերի մեծամասնությունը եղել են Բոխոլ նահանգում:

Մոտ 208 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ, անհայտ կորած են համարվում առնվազն 10 մարդ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Philippine Star-ին: Երկրում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ըստ իշխանությունների՝ երկրաշարժը վնաս է հասցրել ավելի քան 2,8 մլն մարդու, ովքեր բնակվել են 879 բնակավայրերում: Այժմ 12 հազար մարդ գտնվում են տարհանման կենտրոններում:

Երկրաշարժի հետևանքով քանդվել են ճանապարհներ, կամուրջներ և մի քանի պատմական շենքեր: Ֆիլիպինների ամենահին եկեղեցին՝ 16-րդ դարի սուրբ նորածնի տաճարը երկրաշարժի հետևանքով կորցրել է զանգակատունը:

Նշենք, որ երկրում հոկտեմբերի 15-ին գրանցվել էր 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել