1in.am-ը գրում է.

Բոնոբո ցեղատեսակի փոքրիկ կապիկները նման են փոքրիկ երեխաների՝ զգացմունքային զարգացման առումով. երկու դեպքերում էլ նրանք լավ են վերահսկում իրենց զգացմունքները, ավելի սոցիալականացված են և հաղորդակից ուրիշների ապրումներին:

Գիտնականների այս հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Գիտնականները հետևել են Կոնգոյի Հանրապետությունում պահվող կապիկների վարքին: Տեսագրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ավելի հանգիստ են արձագանքում վեճի մեջ պարտվելուն և արագ են անցնում այլ զբաղմունքի, ավելի կարեկից են խմբի մյուս անդամների ապրումների նկատմամբ:

Գիտնականների խոսքերով՝ զգացմունքները վերահսկելու և վշտակից լինելու կապը վաղուց է հայտնի հոգեբաններին, սակայն կենդանիների մոտ նման երևույթ առաջին անգամ է նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել