«Համացանցում՝ ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր։ Ընդ որում, դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից՝ երեքն էլ ամբողջական են ու բավական լավ պահպանված։ Դրանք թվագրված են 1500-1600-ականներին։ Ձեռագրերից երկուսի մեկնարկային գինը 4000, իսկ մեկինը՝ 5000 ԱՍՆ դոլար է։ Աճուրդը պետք է կայանա վաղը՝ հոկտեմբերի 17-ին։ «Ժողովուրդ» թղթակիցը երեկ փորձել է Մատենադարանից իմանալ՝ արդյոք իրենք տեղյակ են այդ ձեռագրերից, և եթե այո, ապա Մատենադարանը պատրաստվո՞ւմ է գնել դրանք՝ թույլ չտալով որ հայտնվեն անհայտ անձանց մոտ։ Սակայն այդպես էլ որևէ պատասխան չի եղել. Մատենադարանից մեր թղթակցին հայտնել են, որ տնօրեն Հրաչյա Թամրազյանը երեկ է վերադարձել Ֆրանսիայից, խոստացել են ավելի ուշ հեռախոսը փոխանցել նրան։ Սակայն երբ պայմանավորված ժամին մեր թղթակիցը զանգահարել է Թամրազյանին, նա չի պատասխանել հեռախոսազանգերին։ Թերևս այսպիսի փութաջանությամբ էլ նրանք պետք է աճուրդին մասնակցեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել