1in.am-ը գրում է.

Օրերս Ալլա Բորիսովնան ռուսական Առաջին ալիքին անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ ոչ միայն պատմել է փոխնակ մայրության նկատմամբ իր վերաբերմունքի մասին, այլև երկրպագուներին ցույց է տվել նորածինների սենյակը: 

Այս հարցազրույցում երգչուհին պատասխանել է նաև բոլորին հետաքրքրող` ձվաբջիջներին վերաբերող հարցին: 65-ամյա Պուգաչովայի խոսքերով՝ ձվաբջիջներն ինքը որոշել էր պահպանել դեռ 12 տարի առաջ: Սակայն նույնիսկ այդ հայտարարությունը վստահություն չի ներշնչել նրա երկրպագուներին: Նրանք ենթադրում են, որ զույգերի կենսաբանական մայրը Քրիստինա Օրբակայտեն է: 

«Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ թոռներ են ծնվել,- պատմել է Պուգաչովան,- այդպես է ստացվում... Սակայն հենց հաջորդ օրը, երբ ես գնացի նրանց մոտ և ամբողջ ժամանակը նրանց հետ անցկացրեցի, հասկացա, որ նրանք իմ երեխաներն են: Դա երևի բնական է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել