
Armsport.am-ը գրում է.
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, Հայաստանի հետ խաղից հետո մամուլի ասուլիս տվեց:
Իտալացի մասնագետ նշեց, որ Հայաստանի հավաքականի խաղում զգալի առաջընթաց է տեսնում.
«Նախորդ տարի Երեւանում կայացած խաղից հետո Հայաստանը զգալիորեն առաջադիմել է: Հայ ֆուտբոլիստներն ավելի բարձր որակներ ցուցաբերեցին այսօրվա խաղում: Նրանք բավական արագ էին գործում: Հայաստանի հավաքականն ունի տեխնիկապես լավ պատրաստված խաղացողներ, որոնք սրում են թիմի խաղը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել