Ֆիլիպիններում  երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-իPanorama.am-ը գրում է.

Ֆիլիպինների կենտրոնական մասում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի: Այս մասին հաղորդում է «euronews»-ը հղում անելով ՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Ֆիլիպինների կենտրոնական մասում գրանցվել են մի շարք ստորգետնյա ցնցումներ, որոնք ամենաուժեղն են այս շրջանում վերջին 23 տարիներին:

7.2 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08.12-ին, որից հետո չորս ժամվա ընթացքում գրանցվել է 137 հետցնցում՝ 4.3 մագնիտուդ առավելագույն ուժգնությամբ: Փորձագետների կարծիքով՝ նման ցնցումները որոշ ժամանակ կարող են շարունակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել