
Մի քանի աքսեսուրների ընտրությամբ iPhone օգտագործելն ավելի հարմարավետ ու միևնույն ժամանակ զիլ կարող է լինել: Սակայն կան ընկերություններ, որոնք բավականին տարօրինակ աքսեսուարներ են արտադրում: Այս հոդվածում առանձնացրել ենք այդպիսի 10 հիրավի անպետք աքսեսուարներ, որոնք միայն գադջեթներից կախվածություն ունեցողները կարող են գնել:
10 Ապակու մաքրիչ սարք

Որքան էլ տարօրինակ թվա, ինչպես մեքենաների դիմապակիները, այնպես էլ iPhone-ները կարող են այսպիսի ապակեմաքրիչ խոզանակ ունենալ:
9 iType կամ iPhone-ի առանձին ստեղնաշար

Իսկ դուք կօգտագործեի՞ք նման ստեղնաշար: ION ընկերությունը համենայն դեպս դադարեցրել է այս աքսեսուարի արտադրությունը, քանի որ այն այնքան էլ պրակտիկ չէր ու չէր վաճառվում:
8 iCarta զուգարանի թղթի աման

Դժվար է որևէ մեկնաբանություն թողնել այս աքսեսուարի համար, որն իր վրա iPhone-ի համար նախատեսված տեղադրման տեղ ունի:
7 Կապիշոնով պատյան

Մեկնաբանությունն ավելորդ է:
6 Հեռախոսի համար նախատեսված օբյեկտիվ

Եթե ցանկանում եք հսկայական չափերի հասցնել լուսանկար` մեծացնելով «zoom»-ը ապա կարող եք ձեռք բերել դրա համար նախատեսված օբյեկտիվը:
5 Սթիլուս գրիչ

Սա թերևս արտադրվել է հատուկ երկար եղունքներ ունեցողների համար:
4 iPhone կրիչ պատյան-պայուսակ

Ատրճանակների համար գոտի պատյաններին եկել են փոխարինելու iPhone-ների համար նախատեսված գոտի պատյանները:
3 Խաղային բռնակով պատյան

Այս մեկն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են իրենց iPhone-ը այնպիսի մի բանի տեսք ունենա, որը օրինակ Բեթմենը կարող էր նետել չարագործի վրա: Չեք հավատա, բայց սա 40 դոլար արժե:
2 Մատների ծայրերը բաց ձեռնոցներ

Ձեռնոցներն այն մարդկանց համար են, ովքեր կախվածություն ունեն իրենց հեռախոսից… չնայած շատերի համար այս մեկն այնքան էլ անօգուտ աքսեսսուար չէ:
1 iPhone-ի հեռուստացույց-գլխարկ

Այս աքսեսուարն այլևս չի արտադրվում, այնպես որ չշտապեք փնտրել խանութներում:



