1in.am-ը գրում է.

Իտալիայի ռազմածովային ուժերը այսօր Միջերկրական ծովում իրականացրել են մոտ 300 ներգաղթյալների փրկարարական օպերացիա՝ հայտնում է Reuters գործակալությունը: 

Հետախուզանավն ու երկու պարեկային մոտորանավակներ օգնության էին եկել ներգաղթյալներով լի 2 նավերին: Փախստականները տեղափոխվել էին Լամպեդուզա կղզի: 

Հիշեցնենք, որ երկուշաբթի Իտալիայի արտգործնախարարը, պաշտպանության ու ներքին գործերի նախարարները հավանության էին արժանացրել հատուկ օդածովային խմբավորման ստեղծումը, որը Միջերկրական ծովում պետք է անցկացնի պարեկություն՝ կանխարգելելու համար անօրինական ներգաղթը: 

Ամենօրյա որոնողա-փրկարարական աշխատանքներին կմասնակցի ավելի քան 500 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել