1in.am-ը գրում է.

Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 73 զոհի մասին:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Ֆիլիպինների կենտրոնական մասում գրանցվել են մի շարք ստորգետնյա ցնցումներ, որոնք վերջին 23 տարիներին ամենաուժեղն են այս շրջանում:

7.2 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08.12-ին, որից հետո չորս ժամվա ընթացքում գրանցվել է 137 հետցնցում՝ 4.3 մագնիտուդ առավելագույն ուժգնությամբ: Փորձագետների կարծիքով՝ նման ցնցումները որոշ ժամանակ կարող են շարունակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել