150 գ բրինձը խաշել, ջրքամել: 1 հատ ձուն խաշել,մանր կտրատել: 

 Խմոր՝

Մոտ 400 գ ալյուրն ու կես թ. գդալ աղը մաղել: 210 գ փափուկ կարագը կտրատել և լցնել ալյուրի վրա, ավելացնել 2 ձու, հունցել: Եթե անհրաժեշտ լինի, ավելացնել 1-2 ճ. գդալ շատ սառը ջուր: Ծածկել տոպրակով և 20 րոպեով թողնել տաք տեղում: Ալյուրի որակը տարբեր է լինում, այդ պատճառով միշտ նշվածից քիչ ալյուր վերցրեք, անհրաժեշտության դեպքում կավելացնեք: 

 

Միջուկ՝

500 գ ձկան փափկամիսը վերածել ոչ մեծ խորանարդիկների: 200 գ բարձր յուղայնությամբ սերուցքը (сливки) հասցնել եռման ջերմաստիճանի, ավելացնել 200 գ հալած կամ հեշտ հալվող պանիր, խառնել այնքան, մինչև պանիրը սերուցքի մեջ հալչի: Վերցնել կրակից: Խառնել ձուկը, բրինձը, մանր կտրատած ձուն, աղ, սև պղպեղ անել, ավելացնել սերուցքով զանգվածը, խառնել: 
Խմորը բաժանել 2 անհավասար մասերի, մեծ մասը գրտնակել, տեղափոխել կարագով պատված ջեռոցի ամանի մեջ, խմորին տալ ամանի ձևը: Խմորի վրա լցնել միջուկը: Խմորի մյուս մասը գրտնակել, մի քանի հատ անցք անել և ծածկել միջուկը, ամրացնել եզրերը: Այս քանակությունը նախատեսված է 26 սմ տրամագծով կլոր տապակի համար, եթե ձեր տապակը փոքր է, նշվածի կես բաժինը պատրաստեք: Երեսին հարած ձու կամ սերուցք քսել: Հարած ձվով ավելի լավ է կարմրում: Ես սերուցք եմ քսել:
Թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 50 րոպե: Պատրաստ լինելուց հետո ծածկել սրբիչով, թողնել 10 րոպե հանգստանա, կտրատել և մատուցել: Բարի ախորժակ!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան

Բաղադրատոմսի սկզբնաղբյուրը` այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել