Դիմում եմ Սննդի անվտանգության տեսչությանը: Ամեն անգամ, երբ խոսվում է սննդի ոլորտի խնդիրների մասին, ասում են՝ սպառողը պետք է օգնի տեսչությանը, որպեսզի... լյա-լյա, լյու-լյու: Այսօր մթերային մի փոքրիկ խանութում, երբ սպառողը նկատողություն արեց վաճառողին փողոտ ձեռքով հաց տալու համար, վերջինս փոխանակ ներողություն խնդրեր, ասում է՝ էդպես է պետք: Պատկերացնում եք: Իսկ երբ ես միջամտեցի ու ասացի, որ նկատողությունը ճիշտ էր, լավ լինի, ինձ ինչ են ասում: <Եթե էդքան հիգիենայի մասին մտածում էր, թող գնա ցելոֆանով հացերից գնի: Բա չի մտածում, որ էդ հացը ինչ ձևով է գալիս-մեզ մոտ հասնում>,- ասում է վաճառողը:
Հիմա սպառողը էս դեպքում ինչ անի, եթե նման պատասխան են տալիս: Պրն Արարատյան, խնդիրը համակարգային է, սննդի տեսչությունը լուրջ պետք է զբաղվի սրանով: Եթե նման տարրական խնդիրը դեռ լուծված չէ, էլ ուր մնաց սննդի համար սերտիֆիկատ պահանջելը:
Ի դեպ, սա էլ նոր <գործելաոճ է>: Գրեթե բոլոր պատկան մարմինները չլուծված խնդիրների համար ասում են՝ առաջարկություն ու ծրագիր ներկայացրեք: Կներեք, բա դուք ինչի համար եք, եթե ամեն ինչ քաղաքացին պետք է անի, դուք էլ նրա մուծած հարկերից աշխատավարձ ստանաք:



