Footsport.am-ը գրում է.
Ճանաչված արձակագիր Գուրգեն Խանջյանն այսօր կայանալիք Իտալիա- Հայաստան խաղին անհամբերությամբ է սպասում: Արձակագիրը, ով ֆուտբոլի մեծ սիրահար է լավատեսորեն է տրամադրված. <Ճիշտ է, մեր մրցակիցը հզոր թիմ է. ոչ մի հավաքական պատահականորեն աշխարհի քառակի չեմպիոն չի դառնում, սակայն կա 2 հանգամանք, որը կարող է մեզ համար հաջողություն ապահովել:
Նախ` մեր հավաքականն անհամեմատ ուժեղ է խաղում արտագնա հանդիպումներում: Եվ մյուսը` Իտալիան լուծել է իր առջև դրված խնդիրը և հնարավոր է թույլ կազմով ու անհավես խաղա: Այս դեպքում, կեսգիշերից հետո մենք բոլորս կտոնենք մեր հավաքականի հաղթանակը>: Նախախաղային իր մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ պետք է առավելապես զգուշանալ մրցակցի 4 ֆուտբոլիստից:
Խանջյանն անվարան տվեց մեր 3 ֆուտբոլիստների անունը, ում նկատի է ունեցել իտալացիների մարզիչը, իսկ 4-րդի դեպքում որոշ վերապահում կատարեց. < Անկասկած, Պրանդելին նկատի է ունեցել Մխիթարյանին, Օզբիլիսին, Մովսիսյանին: Իսկ 4-րդը հավանաբար Կառլեն Մկրտչյանն է, ով չեխերի հետ խաղում հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ է դարձել, սակայն այս հարցում այնքան էլ վստահ չեմ>: Արձակագիրը ափսոսանք է հայտնում նախորդ խաղերում մեր հավաքականի անտեղի կորցրած միավորների համար:
<Մենք այսօր իրական հնարավորություն կունենայինք շարունակելու պայքարը եզրափակիչ ուղեգրի համար, եթե անհամեմատ թույլ մրցակիցների դեմ հանդիպումներում անտեղի միավորներ չկորցնեինք, այն էլ` սեփական հարկի տակ>: Գուրգեն Խանջյանն արտահայտվեց նաև մեր հավաքականի գլխավոր մարզչի մասին. <Իհարկե, իր աշխատանքով Վարդան Մինասյանը հարգանքի է արժանի: Նա երիտասարդ և խոստումնալի մարզիչ է, սակայն գտնում եմ, որ լրջագույն ստրատեգիական խնդիրներ լուծելու համար հավաքականին փորձառու մարզիչ է պետք: Երևի նպատակահարմար է այդպիսի մասնագետ արտասահմանից հրավիրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ