Լավ ֆիլմը ճանապարհորդելու առիթ է տալիս, թեկուզ միայն մեր երևակայության մեջ: Սակայն հնարավոր է իրականում այցելել այն վայրերը, որտեղ նկարահանվել է Ձեր սիրելի ֆիլմը: Հասկանալի է, որ ներկայումս համակարգչային հնարավորությունների շնորհիվ կարելի է ստեղծել արհեստական աշխարհներ, բայց նույնիսկ ամենահմուտ մասնագետները ոգեշնչվում են իրական վայրերից:
Հարի Փոթեր

Թեք նրբանցք
Նկարահանման վայր: Leadenhall
Թեք նրբանցքի նկարահանումների համար օգտագործվել էր Լեդենհոլլ շուկան Լոնդոնում: Այս հսկայական մթերային շուկան գործում է Միջին դարերից մինչ այսօր:

Հոգվարթս, թռիչքների դաշտ
Նկարահանման վայր: Alnwick Castle
Արդեն 700 տարի է, ինչ Էնիկ ամրոցի տերերն են դուքս Նորտումբերլենդները: Այն համարվում է Բրիտանիայի երկրորդ ամենամեծ բնակելի ամրոցը: Ամրոցի միջնադարյան մռայլությունը գրավել է բազմաթիվ ռեժիսորների, ինչի արդյունքում այն կարելի է տեսնել մի շարք ֆիլմերում:

Արգելված անտառը
Նկարահանման վայր: Black Park, Iver Heath, Buckinghamshire
Այս անտառում ծառերն այնքան խիտ են աճում, որ նույնիսկ ամենապայծառ եղանակին մթնշաղ է տիրում:

Հոգվարթսի գրադարանը
Նկարահանման վայր: Bodleian Library, Oxford
Օքսֆորդի գրադարանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի ամենահին գրադարանը: 1610թ.-ից արտոնություն ունի ստանալու երկրում հրատարկված յուրաքանչյուր գրքի օրինակը:

Մակգոնագալլ սենյակ
Նկարահանման վայր: Durham Cathedral
Durham Cathedral-ն առաջին բրիտանական հուշարձանն է, որը ներառվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում:
Հոգսմիդ կայարան
Նկարահանման վայր: Goathland Station, North Yorkshire
Հոգսմիդ կայարանը, որտեղ ժամանում է Հոգվարթս-էքսպրեսը և տանում է աշակերտներին Մոգության և Կախարդության դպրոց, գտնվում է Յորքշիրում և հենց այստեղ են ընթացել ֆիլմի նկարահանումները:

Մոգության նախարարություն
Նկարահանման վայր: Great Scotland Yard, Scotland Place
Այս վայրը հայտնի է նրանով, որ այն համարվում է Լոնդոնի ոստիկանության կենտրոնի ետնամուտքը:
Ավատար

Չինական Հունյան շրջանում գտնվող Ցզյանկունչժու սարը ներշնչել է Ջեյմս Քամերոն ստեղծելու Պանդորայի հիասքանչ տեսարանները: Նկարահանման խումբը մի քանի օրեր շարունակ լուսանկարում էր սարը և շրջակա տեղանքը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո Հունյան շրջանը դարձավ զբոսաշրջային հայտնի կենտրոն:

Տյանմեն սարի վրա, որը բառացիորեն թարգմանվում է որպես «Երկնային դարպասներ», 1430 մետր բարձրության վրա կառուցված է ապակե կամուրջ: Այն դիտման հարթակ է հանդիսանում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում:

Սանկտում

Esa-ala քարանձավ
Նկարահանման վայր: Aquismón, Մեքսիկա
Ֆիլմի սյուժեն հիմնված է քարանձավների վրա: Ֆիլմում պատմում է Նոր Զելանդիայում գտնվող Esa-ala քարանձավի մասին, սակայն նկարահանումները տեղի են ունեցել Մեքսիկայի մեկ այլ քարանձավում՝ Sotano de las Golondrinas-ում: Իր խորությամբ Sotano de las Golondrinas-ը համարվում է աշխարհի ամենախոր քարանձավներից մեկը:

Այն շշաձև կառուցվածք ունի, որի մուտքը ամենադժվարանցանելի հատվածն է: Հենց իր կառուցվածքի համար այն այդքան խորը չի երևում, իսկ իրականում նրա խորությունը 376 մետր է կազմում:

Մատանիների տիրակալը

Հոբբիթոն
Նկարահանման վայր: Մատամատա, Նոր Զելանդիա
Հայտնի է, որ «Մատանիների տիրակալը» եռապատումը նկարահանվել է Նոր Զելանդիայում: Նկարահանման ավարտից հետո որոշվեց չհանել դեկորացիաները և թողնել իրենց տեղում: Դրան համաձայնվեց նաև այդ տարածքի սեփականատերը:

Առաջին ֆիլմի ցուցադրությունից հետո Մատամատայում սկսվեց զբոսաշրջիկների ահռելի ներհոսք: Դրա կապակցությամբ քաղաքը ստացավ երկրորդ, բայց ոչ պաշտոնական անվանումը՝ Հոբբիթոն :

Օլիմպիա սարը, Նոր Զելանդիա

Մանգավերո գետը, Նոր Զելանդիա
Աստղային պատերազմներ

Նկարահանման վայր: Տատուին
Փոքրիկ քաղաք է Թունիսի հարավային մասում: Հենց այստեղ է ռեժիսոր Ջորջ Լուկասը նկարահանել աշխարհահռչակ ֆիլմի որոշ դրվագները:

Կորուսյալները սերիալը

Նկարահանման վայր: Օահու կղզի, Հավայի
Օահուն ամենամեծ Հավայան կղզիներից մեկն է: Այստեղ է գտնվում մայրաքաղաք Հոնոլուլուն: Չենք չափազանցի, եթե ասենք, որ Օահուն իրական դրախտ է Խաղա օվկիանոսում:

Սարդ-մարդը

Նկարահանման վայր: Լոս-Անջելեսի պատմության թանգարան
Ֆիլմում այս թանգարանն իրենից ներկայացնում էր գիտական համալսարան, որտեղ փոփոխված ԴՆԹ-ով սարդը կծում է Փիթեր Փարկերի ձեռքը: Սա ԱՄՆ-ի ամենամեծ թանգարաններից մեկն է: Այստեղ հավաքված են 35 միլիոն տարբեր էքսպոնատներ, որոնք ներառում են 4.5 միլիարդ տարվա պատմություն:



