Ի՞նչ է նախընտրում ձեր սիրելի տղամարդն ուտել: Ուտելիքի հարցում նրա նախասիրությունները կհուշեն, թե ինչպիսին է նա կյանքում և հարաբերություններում:
1. Ապրել չի կարող առանց սուշիի, կծու և էկզոտիկ ուտելիքներ
Հիմնականում նման տղամարդը կարողանում է վաստայել, բայց նրան չի կարելի առատաձեռն համարել: Նա ժլատ չէ, ավելի շուտ տնտեսող է: Ծաղիկներ կնո՞ջը: Ախր դա դեն նետված գումար է: Ցանկանում ես, որ նա քեզ նվերնե՞ր անի: Ուրեմն պետք է բացատրես դրանց նպատակը: Կծու ուտելիքների սիրահարները կրքոտ են, բռնկուն բնավորություն ունեն, լավ սիրեկան են, բայց բծախնդիր են կենցաղում: Եվ ավելի լավ է նրանց հետ չվիճել. անիմաստ է:
2. Մսակեր է
Հիմնականում նման տղամարդիկ բրուտալ են: Նրանք սուր զգացողությունների, արագության, էքստրեմալ սպորտի սիրահարներ են: Նրանց դժվար է տեսնել գրասենյակում, քանի որ մսակերները նախընտրում են վտանգավոր մասնագիտություններ` հրշեջ, օդաչու, փրկիչ և այլն... Իսկ եթե նա աշխատում է գրասենյակում, ապա ազատ ժամանակ նա մոտոցիկլետ է վարում կամ այլ խելահեղ զբաղմունք ունի: Ունակ է ուժեղ սիրել, բայց և նույն ուժգնությամբ ատել:
3. Քաղցրակեր է
Զգացմունքային է, բարեհոգի, հիշաչար չէ, բայց չափազանց երես առած է. հավանաբար մամայի բալա է: Սիրում է խոսել իր մասին, սիրում է, երբ իրեն գովում են: Բայց եթե անկեղծ սիրես նրան, նա պատրաստ կլինի ամեն ինչի հանուն քեզ: Բայց պետք է զգուշանալ. նա կարող է իր բոլոր խնդիրները բարդել քո ուսերին:
4. Տնական ուտելիքի սիրահար է` տոլմա, բորշ, կոտլետներ
Հիմնականում նման տղամարդիկ լավ են պատրաստում, առնվազն խորոված հաստատ լավ են պատրաստում: Մեծահոգի է և պատրաստական օգնել բոլորին: Տնարար է, ոսկի ձեռքեր ունի: Լավ հայր ու հոգատար հայ կլինի: Կրքոտ կանանց համար նա կարող է ձանձրալի լինել, բայց հանգիստ ու բարի աղջկա համար կատարյալ տարբերակ է:
5. Ուտելիքի հարցում քմահաճ չէ. հաճույքով ամեն ինչ ուտում է
Կարողանում է պատրաստել, բայց ուտելիքին վերաբերում է ոչ թե որպես արվեստ, այլ որպես անհրաժեշտություն: Նա սիրում է հասարակ բաներ` ֆուտբոլ, ձկնորսություն, գարեջուր, հեռուստացույց: Կանանց մեջ նախընտրում է տնարարությունն ու տնտեսող լինելը: Նրանից կարող ես ռոմանտիկ անակնկալներ և ընթրիքներ չսպասել: Ժլատ է նուրբ խոսքերում, ալարկոտ է, բայց վստահելի:



