1  Քաջասիրտը 


Մել Գիբսոնը հուզիչ դերակատարում ունեցավ 1995 թ.-ի «Քաջասիրտը» ֆիլմում, սակայն ֆիլմում լի են Շոտլանդիայի պատմության աղավաղումները:

  • Այս ֆիլմում պատերազմը սկսում է 1276 թ.-ին, մինչդեռ Շոտլանդիայում մինչև 1296 թ. պատերազմներ չեն եղել:  
  • Հերոսներից շատերը ֆիլմում կրում են կիլտեր (շոտլանդական ազգային հագուստի մասը կազմող կարճ կիսաշրջազգեստներ), այնինչ կիլտերը ստեղծվել են միայն մի քանի տարի անց: 
  • Ռոբերտ I երբեք չի դավաճանել Մել Գիբսոնի մարմնավորած Ուոլասին:
  • Ֆրանսիայի Իզաբելան 3 տարեկան էր այս իրադարձությունների ժամանակ և չէր կարող սիրավեպ ունենալ Ուոլասի հետ:

 2  Սոցիալական ցանց  


Բոլորը կարծում էին, թե ֆեյսբուքի մասին ֆիլմը ահավոր կլիներ, սակայն «Սոցիալական ցանցը» արտակարգ ֆիլմ էր: Խնդիրն այն է, որ այս ֆիլմը Մարկ Ցուկենբերգին պատկերում է իբրև անհույս ձախողակ, ով ոգևորված է միայն հռչակ ձեռք բերելու և աղջիկների հետ հանդիխելու մտքից: Իրականում Ցուկենբերգը իր կնոջը տեսել է երկրորդ կուրսում: Նրանք սկսել են հանդիպել 2005  թ.-ին`ֆեյսբուքի հիմնադրումից շատ չանցած:  

 3  Ռուդի


Նոտր-Դամ համալսարանը սիրում է ուրճացնել իր առասպելները, մանավանդ երբ դրանք վերաբերում են ֆուտբոլին: Ռուդի Ռեթիգերի հրապուրիչ պատմությունը այս ֆիլմում չափից դուրս ճոխացված է: 

Ինչ էր պատահել իրականում

  • Մարզիչ Դեն Դեվինը որոշեց ինքն իրեն պատկերել Ռուդիի դերում, քանզի բոլոր ավագները պետք է խաղան վերջնական խաղում:
  • Ամբոխը երբեք չի վանկարկել Ռուդիի անունը
  • Ֆիլմը թողարկվեց միայն այն բանից հետո, երբ Ռուդին ինքը 10 տարի ծախսեց` ջանալով համոզել կինոստուդիաներին թողարկել այն: 

 4  Երջանկության հետապնդում


Այս ֆիլմն այնքան ոգեշնչող է, որ սկսում ես հուսալ, թե այն իրական է: Թեպետ իրական Քրիս Գարդները կարողացավ ֆոնդային բորսայի բրոքերի աշխատանք գտնել, նա բնավ էլ այն համակրելի կերպարը չէր, որին մարմնավորում էր Ուիլ Սմիթը:

Տխուր իրականությունը

  • Քրիս Գարդները թմրամոլ և թմրավաճառ էր, մինչև որ հիմնովին չփոխեց իր կյանքը:
  • Գարդները նվիրված հայր չէր և անգամ չէր էլ տեսնում իր որդուն իր թրեյնինգի առաջին 4 ամիսներին:
  • Գարդները ձերբակալվեց ընտանեկան բռնության մեղադրանքով և ոչ թե մեքենայի կայանման կանոնների խախտման համար: 

 5  127 ժամ


Օգտագործելով իրական կադրեր, որ Արոն Ռալստոնը նկարահանել էր իր ճանապարհորդության ընթացքում և իր գրքի տեղակատվությունը` տնօրեն Դենի Բոյլը ջանք ու եռանդ չխնայեց «127 ժամը» հնարավորինս ռեալիստական դարձնելու համար: Այնուամենայնիվ նա մի ստեղծագործական զեղում է մտցրել ֆիլմի սկզբի կադրերում: Այն պահից սկսած, երբ Ջեյմս Ֆրանկոյի կերպարը հանդիպում է ճանապարհորդ կանանց, գրեթե բոլոր կադրերը հնարովի են:

 6  Պոկախոնտաս


Դիսնեյը միտված չէ սահմանափակել իր ստեղծագործական ազատությունը: Օրինակ 1995 թ.-ի «Պոկախոնտաս» կինոնկարը լի է թյուր տեղեկատվությամբ: 

«Պոկախոնտասի» խնդիրները

  • Գլխավոր հերոսուհին իրականում 11 տարեկան էր, երբ փորձեց զոհաբերել իր կյանքը հանուն Ջոն Սմիթի:
  • Սմիթն ու Պոկախոնտասը իրականում երբեք սիրահարված չեն եղել:
  • Ջոն Սմիթը մի մարդ էր, ով տարված էր ոսկու մոլուցքով և նրա ֆիլմի սյուժետի զգալի մասը մտացածին էր: 

 7  Մենք կենդանաբանական այգի գնեցինք


Մեթ Դեյմոնի «Մենք կենդանաբանական այգի գնեցինք» ընտանեկան դրաման հիմնված է իրական պատմության վրա, սակայն  գրողներն ու ռեժիսորը մի քանի փոփոխություններ են արել:  

Ֆիլմի փոփոխությունները.

  • Գլխավոր հերսոն իրականում բրիտանացի է, իսկ կենդանաբանական այգին տեղակայված է Անգլիայում
  • Ֆիլմի կերպարը գնել է կենդանաբանական այգին իր կնոջ հետ նախքան նրա մահը: Կինը հասցրել է մի փոքր վայելել կենդանաբանական այգին, երբ դեռ կենդանի էր:
  • Երեխաները ֆիլմում շատ ավելի մեծ են, քան իրականում:
  • Բենից պահանջվեց 10 տարի կենդանաբանական այգու վաճառքն ավարտին հասցնելու համար:

 8  Բանականության խաղեր


2001 թ.-ին նկարահանված «Բանականության խաղերը» հոգեբանական թրիլլեր է, որի գլխավոր դերակատարը Ռասել Քրոուն է: Թեպետ այն հիմնված է իրական պատմության վրա, ֆիլմի նկարահանման ընթացքում բազում ստեղծագործական զեղումներ են արվել:   

Ֆիլմի փաստական սխալները

  • Իրական Ջոն Նաշն անգամ ավելի խենթ էր, քան ֆիլմում, սակայն նա տեսողական հալյուցինացիաներ չէր տեսնում: 
  • Նաշի կինը բաժանվեց նրանից, և նրանք կրկին միացան միայն տարեց հասակում` այն բանից հետո, երբ նրա հիվանդությունը թեթևացել էր: 
  • Այն արարողությունը, երբ Փրինսթոունի պրոֆեսորադասախոսական կազմը իրենց գրիչները տվեցին Նաշին, իրականում գոյություն չունի:
  • Նաշը երբեք Նոբելյան մրցանակի համար ելույթ չի ունեցել:

 9  Ալֆա Դոգ


«Ալֆա Դոգ» դրաման հիմնված է Ջեսի Ջեյմս Հոլիվուդի կյանքի պատմության վրա:  Թեպետ ֆիլմի անձնակազմը ընդգրկուն հետազոտություն է իրականացրել, ֆիլմի որոշ փաստեր սխալ են:

Իրական փաստերն ու գեղարվեստական ֆիլմը

  • Ոչ ոք չգիտի, թե որքանով էր Ջեսիի հայրն իրականում ներգրավված: Ֆիլմի մեջ Բրյուս Վիլիսը խաղում է իր հոր դերը և օգնում է նրան փախչել:
  • Շատ ականատեսներ գիտեին, որ նրան պահում են իր կամքին հակառակ, մինչդեռ ֆիլմի կերպարները այնքան էլ վստահ չէին դրանում մինչև սպանությունը:
  • Նիքի եղբայրը իմացավ առևանգման մասին սպանությունից երկար ժամանակ անց:
  • Ոչ ոք իրականում չգիտի, թե որքանով էր Ջեսի Ջեյմս Հոլիվուդի մատը խառը եղել սպանության մեջ:

 10  Ֆարգո


Հազիվ թե որևէ մեկը հավատար, որ «Ֆարգո» ֆիլմի զավեշտալի սյուժեն իրական պատմություն է:  Այս ֆիլմի ներշնչման աղբյուր են հանդիսացել իրական հանցագործությունները, սակայն ոչ այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Մինեսոտայում: Քոեն եղբայրները սովոր են ուրճացնել իրական պատմությունները, սակայն մարդիկ չկարողացան գիտակցել, որ ֆիլմն ամբողջովին գեղարվեստական ստեղծագործություն է:  Մի միամիտ կին անգամ մահացավ` ֆիլմի թաղված գանձը որոնելիս:  

 11  Տրոյա


Տրոյան գուցե և հիմնված է դիցաբանության վրա, սակայն կինոնկարը սկզբնաղբյուրից շատ է շեղվել:

Փաստեր, որոնք խեղաթյուրվել են

  • Փարիսը իրականում մահացավ Տրոյայում:
  • Աքիլլեսը սպանվեց մինչև նա կհասցներ տեսնել տրոյական ձին:
  • Պատրոկլոսը որևէ առնչություն չի ունեցել Աքիլլեսի հետ, և նրանք հասակակիցներ չեն եղել:  
  • Պատերազմը տևել է 10 տարի, մինչդեռ կինոնկարում այնպես է ներկայացվում, որ այն տևել է 17 օր:
  • Տրոյան պաշտպանվում էր խրամատի, ոչ թե պատի միջոցով:

 12  21


«21» կինոնկարը բավականին զվարճալի էր, սակայն այն ինչ-որ չափով սին է թվում, երբ պարզում ես, որ գրեթե բոլոր գլխավոր հերոսները պետք է որ ասիացիներ լինեն:   Որոշում էր կայացվել գլխավոր դերերը տալ Ջիմ Ստարգեսին և Քեվին Սփեյսիին` չնայած այն հանգամանքին, որ Մասաչուսետսի տեխնոլոգիայի ինստիտուտի Բլեքջեկի իրական թիմում միայն մի կովկասցի անդամ կար: Թեպետ դերասանական անձնակազմում կային մի քանի ասիացի անդամներ, նրանք հանդես էին գալիս միայն երկրորդական դերերում:

 13  U-571


2000 թ.-ի «U-571» ֆիլմի ամերիկանացված տարբերակում պատկերված է, թե ինչպես նավի ամերիկյան անձնակազմը ձեռնամուխ եղավ գաղտնի առաքելության իրականացմանը, որը առանցքային էր երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տանելու համար: Ռեժիսորն ինքն էլ հայտարարել է, որ ֆիլմը գեղարվեստական ստեղծագործություն է:

Իրական պատմությունը

  • Իրական U-նավի անվանումը U-110 էր:
  • Նավի քաջ մարդիկ բրիտանացիներ էին, ոչ թե ամերիկացիներ:
  • Գերմանական «Էնիգման» հեշտությամբ պաշարեցին, սակայն դրանից կարճ ժամանակ անց U-110 խորտակվեց:  

 14  Ալամո


Էպիկական պատերազմի մասին «Ալամո» կինոնկարը որոշակիորեն շեղվել է պատմական փաստերից:

«Ալամոյի» անճշտությունները  

  • Դեյվի Քրոքեթի մահը ֆիլմում այլ կերպ է ներկայացված և վիճարկվում է պատմաբանների կողմից:
  • Ֆիլմում օգտագործված որոշ դրամատեսակներ այն ժամանակ չէին թողարկվում:
  • Ֆիլմում օգտագործված երգերը գոյություն չունեին Ալամոյի ճակատամարտի ժամանակ:

 15  Պեռլ Հարբոր


2001 թ.-ի հայտնի «Պեռլ Հարբոր» ֆիլմում որդեգրված են «Տիտանիկի» մոտեցումները, այն է` այս ֆիլմում ևս իրական իրադարձությունները ներկայացված են ստեղծագործաբար, սակայն  այնտեղ մի շարք փաստեր աղավաղված են:    

«Պեռլ Հարբորում» տեղ գտած սխալները  

  • Հարձակումները ուրճացված էին: Նավերը ավելի շատ վնասներ էին կրում քան իրականում և չափից շատ ինքնաթիռներ գահավիժեցին:
  • Ֆիլմում ամենի ինչ այնպես է պատկերված, ասես Ծովակալ Քիմենը իր անուշադրության պատճառով չի նշմարել հարձակման նախանշանները: Սա ճիշտ չէ: Նա ոչ մի տեղեկություն չի ստացել մինչև հարձակումների սկիզբը:
  • Անիրատեսական էր, որ ֆիլմի երկու գլխավոր հերոսները պատասխան կռիվ կմղեին Պեռլ Հարբորում և իբրև ռմբակոծող օդաչուներ ուղևորվեին Ճապոնիա:  
  • Ֆիլմում մի շարք մտացածին կերպարներ են ավելացվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել