1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի ֆերմերները հայտնել են ուժեղ ձյան պատճառով մոտ 100 հազար կովերի սատկելու մասին, հայտնում է CBS հեռուստաալիքը: 

Կովերի նախիրը գտնվել է արոտավայրում, երբ ձյուն է տեղացել հոկտեմբերի համար անսովոր եղանակին, որի պատճառը սառը ցիկլոնն էր՝ զուգորդված ձյան տեղումներով: 

Կենդանիները ցրտի և ուժեղ քամու պատճառով անզորությունից ընկել են ու սատկել: 

Երբ եղանակը լավացել է և ձյունը հալվել, ձյան տակից հայտնաբերվել են սատկած կենդանիները:

Նախնական տվյալների համաձայն՝ ֆերմերներին հասած վնասը գնահատվում է 1,25 մլն դոլար:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել