29 - ամյա կնոջ տեսքը կարծես 16 - ամյա դեռահասի լինի շնորհիվ սննդակարգի: Ըստ էության, Սյուզանը սնվում է միայն ընկույզով, ոլոռաբույսերով , ընդեղենով , բանջարեղենով եւ մրգերով: Բոլորը առանց ջերմային մշակման: Վերջին անգամ նա եփած սնունդ է փորձել յոթ տարի առաջ , գրում է The Daily Mail :
Կինը մշակել է մի շարք եզակի բաղադրատոմսեր , որ հում սննդի դիետան ավելի գրավիչ լինի: Նրանցից են սպանախից պատրաստված սառը ապուրը, խոտաբույսերով եւ հազարով աղցան:

21 տարեկանում նա սկսել է զբաղվել յոգայով եւ կյանքը ամբողջությամբ փոխվել է: Կինը արթնանում է  առավոտյան հինգին եւ 750 միլիլիտր ջրի հետ կիտրոնի հյութ ըմպում: 6:30 - ից մինչեւ 8:30 - յոգայի պարապմունք: Ժամը 10 ին նա խմում է տերեւավոր բանջարեղենի հյութ. 11 - ից 16:00 -
Սյուզանը մրգեր է ուտում , հատապտուղներ, դառը շոկոլադ, բանջարեղենի հյութ: Ժամը 18:00 - ի օրվա վերջին սնունդ - աղցան, բանջարեղենով հում ապուր , մրգեր , ընկույզներ տարբեր վարիացիաներով:

Ի դեպ, նրա մայրը , Մարիան , բոլորովին հրաժարվել է շաքարից , ինչը օգնել է խուսափել ցրված սկլերոզի զարգացումից , եւ հիվանդությունից լիովին բուժվել է , - նշում է Սյուզանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել