1in.am- ը գրում է.
Ֆիլիպինների հարավային մասում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08.13-ին: Էպիկենտրոնը գտնվում է Բոհոլ կղզում, օջախը՝ 33 կմ խորության վրա:
Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել ավելի քան 60 մարդ:
Աղետը խափանել է էներգամատակարարումը և երեք հարևան կղզիների՝ Սեբու, Բոհոլ, Նեգրոս շրջանների միջև կապը:
Չնայած Բոհոլ կղզու օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը, ինչպես նախկինում՝ չի աշխատում Ֆիլիպինների՝ նշանակությամբ երկրորդ՝ Դեբուի միջազգային օդանավակայանը, որը վնասվել է երկրաշարժի հետևանքով: Տեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ «ծանր վնասվածքներ» է ստացել նաև Բոհոլ կղզու նավահանգիստը, որը շարունակում է փակ մնալ: