«Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել։ Ահազանգելով «Ժողովուրդ» խմբագրություն՝ նրանք պատմեցին, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել և չգիտեն էլ, թե ում դիմեն։ «Մեր տեսչությունը նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ էր, սակայն այժմ ուզում են միավորել ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ պետական տեսչությանը։
Ու քանի որ ներկա պահին այդ միավորման պրոցեսն է ընթանում, ուստի մենք չգիտենք՝ ումից պահանջենք մեր աշխատավարձերը։ Երկու նախարարություններում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը»,-մտահոգված ասաց աշխատակիցներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում։ «Ժողովուրդ»-ը փորձեց նախ պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ շուտով խնդիրը կկարգավորվի։ Տեսնենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: