Ամսի 3-ին մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Սերժի հայտարարած միտքը, կոնկրետ ասել էի` «Սերժ Սարգսյանի հայտարարածը կամ աբսուրդություն ա, կամ էլ նա Ռուսաստանին ա վերապահել թե Հայաստանի, թե Արցախի փոխարեն բանակցություններ վարելու իրավունքը: Այսինքն, կարճ ասած, Ռուսաստանն ա Ադրբեջանի հետ որոշում Արցախի ճակատագիրը»:
Նենց որ, ինձ ընդհանրապես չի զարմացրել Զորիի դավաճանական նամակը, էդ ուղղակի ուրիշի ձեռքով հանրությանը «իրականությունը» տեղեկացնելու փորձ էր:
03.10.13 «...Նույն ԵԽԽՎ-ի ելույթում, շարունակելով Արցախի թեման, Սերժ Սարգասյանը հայտարարում ա. «2011թ-ի ամռանը ԿԱՐԾԻՔ ԿԱՐ, որ ԿՈՂՄԵՐԸ պատրաստ են ստորագրելու հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը և մենք գնացիք Կազան, որպեսզի իմի բերենք այդ փաստաթուղթը և ստորագրենք այն»:
Ի՞նչ կարծիք, ի՞նչ կողմեր: Կողմերն էին Հայաստանն ու Ադրբեջանը, միջնորդը` Ռուսաստանը: Այսինքն` Ռուսաստանը այդ պրոցեսում ուղղակի պիտի վկաի դեր ստանձներ: Սերժ Սարգսյանի հայտարարծից ստացվում ա, որ «կողմերի» վերաբերյալ, առանց իր իմացության, ինչ-որ «կարծիք» ա ձևավորվել եսիմ ում մոտ: Սերժ Սարգսյանը երևի մոռացել ա, որ բանակցությունների կողմերից մեկը ինքն ա ներկայացնում, ու եթե ինչ-որ «կարծիք» պիտի ձևավորվի, ապա ինքը անիմիջական մասնակցություն պիտի ունենա այդ կարծիքի ձևավորման ժամանակ:
Սերժ Սարգսյանի հայտարարածը կամ աբսուրդություն ա, կամ էլ նա Ռուսաստանին ա վերապահել թե Հայաստանի, թե Արցախի փոխարեն բանակցություններ վարելու իրավունքը: Այսինքն, կարճ ասած, Ռուսաստանն ա Ադրբեջանի հետ որոշում Արցախի ճակատագիրը»: