1in.am-ը գրում է.
Մենք գիտենք, որ 20-ամյա Մայլի Սայրուսը սիրում է ցուցադրել իր մարմինը և դա անում է ամեն հարմար առիթով՝ թե՛ Wrecking Ball տեսահոլովակի նկարահանումների, թե՛ համերգային ելույթների, թե՛ քաղաքով զբոսնելու, թե՛ լուսանկարվելու ժամանակ: Պարզվում է՝ այսպիսի մարմին կարելի է ունենալ միայն ամենօրյա մարզումների արդյունքում:
People ամսագրին տված հարցազրույցում Մարի Վինզորը՝ Լոս Անջելեսում հայտնի ֆիթնես-հրահանգիչը, կիսվել է Մայլիի գաղտնիքներով. «Սայրուսը, ով վերջերս է բաժանվել Լիամ Հեմսվորթից, ցանկանում է առողջ ապրելակերպ վարել և անթերի մարմին ունենալ: Նա ամեն օր կես ժամ օղ է պտտեցնում: Սակայն կարևորը ոչ թե փորի մկանները ձգելն է, այլ վարժությունների տեխնիկան»:
Դրանից բացի, Մարի Վինզորը, ով մեկ տարի աշխատել է Սայրուսի հետ, պնդում է, որ երգչուհին հենց իրեն է պարտական ցնցող ոտքերով:
Նշենք, որ պապարացիների մեծ հետաքրքրասիրությունը Սայրուսի ֆիթնես-մարզումների նկատմամբ ստիպել է երգչուհուն տանը սպորտդահլիճ ստեղծել: Այնպես որ, մարզիչն այժմ տանն է այցելում նրան, և աղջիկը կարող է մարզվել, ինչքան ցանկանա՝ չվախենալով, որ լրագրողները կհետապնդեն իրեն: 

