Psymag.am-ը գրում է.

Թե ինչ ազդեցություն է ունենում երկար ժամանակ ինտիմ կյանքի բացակայությունը տղամարդկանց և կանանց ֆիզիոլոգիայի և առողջության վրա, կարելի է երկար նշել, չնայած, որ կարծիքներն այս հարցի շուրջ երկուսն են ու այն էլ իրար հակադարձ: Ոմանք կարծում են, որ իրերի նման դասավորվածությունը վնաս է հասցնում առողջությանն ու օրգանիզմին ընդհանրապես, իսկ մյուսները` հակառակը, գտնում են, որ դա առողջարար է… 
Բայց այս հոդվածում խոսքը չի գնալու առողջության մասին, այլ կխոսենք այդ խնդրի այլ կողմի մասին, այսինքն` ազդո՞ւմ է արդյոք և, եթե այո, ապա ի՞նչ ձևով, սեռական կյանքի երկարատև բացակայությունը հակառակ սեռի ներկայացուցիչներին ընկալելու, ճաշակի, համակրանքի և նախասիրությունների վրա:

Պարզվում է` հոգեբանական տեսանկյունից սեքսի երկարատև բացակայությունը, ըստ մասնագետների, կանանց և տղամարդկանց վրա տարբեր կերպ է ազդեցություն ունենում ու դրանք լրիվ իրար հակադարձ են: Կանայք, ովքեր կյանքի որոշակի էտապում ակտիվ սեռական կյանք չեն վարում, ծանոթության և այլ իրավիճակներում մեծ ուշադրություն են սկսում դարձնել ուժեղ սեռի առավելապես արտաքինից հմայիչ ներակայացուցիչների վրա. ովքեր ավելի բարձրահասակ են, ունեն լավ ֆիզիկական պատրաստվածություն: Նման կանանց մոտ սեքսուալ զուգընկերների հետ կապված պահանջները շատանում են…

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել