Տաք շոկոլադը պաշտպանում է ուղեղըDoctors.am-ը գրում է.

Ցավոք, տաք շոկոլադը մեր երկրում ոչ այնքան տարածված ըմպելիք է: Ըստ Ամերիկայի գիտնականների` տաք շոկոլադի կանոնավոր օգտագործումը թույլ չի տալիս, որ ուղեղը 'մամռակալի':  

Փորձին մասնակցել է ծերունական թուլամտություն չունեցող 60 մարդ (միջին տարիքը 73): Մասնակիցներն ըմպում էին օրական երկու բաժակ տաք շոկոլադ մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, շոկոլադի այլ տարբերակների օգտագործումը բացառվում էր: 

Դրանից հետո փորձարկվողները մի շարք հարցաշարեր էին անցնում, որոնք գնահատում էին նրանց հիշողությունն ու մտածողությունը: Բացի այդ, գիտնականներն ուլտրաձայնային սենսորների օգնությամբ չափում էին արյան հոսքը դեպի գլխուղեղ: 

'Ուսումնասիրելով գլխուղեղում տեղի ունեցող արյան հոսքը՝ մենք հայտնաբերեցինք բազմաթիվ հետաքրքիր նորություններ',- ասում է հետազոտութան հեղինակներից մեկը՝ Ֆարզանե Սորոնդը: 

Փորձարկվողներից 18-ի մոտ սկզբում նկատվում էր արյան հոսքի պակաս դեպի գլխուղեղ: Փորձի վերջում գիտնականները գրանցեցին միջին հաշվով 8, 3% բարելավում, ինչը նպաստեց նաև հարցաշարերն ավելի բարեհաջող հանձնելուն:

 'Տաք շոկոլադի, գլխուղեղում արյան հոսքի և կոգնիտիվ ունակությունների միջև կապն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար հետագայում նույնպես հարկավոր է հետազոտություններ անցկացնել, մեր բոստոնյան գործընկերների աշխատանքը դեռևս առաջին քայլն էր', - ասում է Փոլ Ռոզենբերգը: 

Այնպես որ, խմեք տաք շոկոլադ և առողջ կլինեք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել