Pastinfo.am-ը գրում է.

Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ՀՀ Ոստիկանապետի խորհրդականի պաշտոնում: Այս մասին «Փաստինֆո»-ին ասացին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Թե ինչ ոլորտների վերաբերյալ է նախկին մարզպետը խորհուրդներ տալու ոստիկանապետին, ոստիկանությունում առայժմ չեն հստակեցնում:

Հիշեցնենք, Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն օրեր առաջ ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում այժմ արդեն փոխարինում է նախկին Գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել