Բոլոր նրանք ովքեր արդեն դիտել են սերիալը և նրանք, ովքեր դեռ նոր են պատրաստվում այն դիտել, մենք առաջարկում ենք ծանոթանալ բոլոր հերոսների հետ և տեսնել, թե ինչպիսի տեսք ունեն նրանք կադրից դուրս:  


Դեյներիս Տարգարիեն- Էմիլյա Քլարկ, 26 տարեկան

 


Սերիալում անվախ և գեղեցիկ կին է, ով շարունակում է պայքարել Երկաթե Գահի համար, իսկ կյանքում շքեղ բրիտանացի դերասանուհի, ով հիմնականում նկարահանվում է սերիալներում և թատերական ներկայացումներում:

Կհալ ԴռոգոՋեյսոն Մոմոա, 33 տարեկան



Սերիալում դոտրակցիների հզոր առաջնորդն է: Դեյներիսի հետ ամուսնությունից որոշ ժամանակ անց, Դռոգոն կոմայի մեջ է ընկնում և Տարգարիենը, որպեսզի թեթևացնի ամուսնու տանջանքները, սպանում է նրա սեփական ձեռքերով:  Կյանքում նա բուդդիստ է, էքստրեմալ սպորտաձևերի և  արվեստի սիրահար, ինչպես նաև Լեննի Կրավիցի նախկին կնոջ՝ Լիզա Բոնեի փեսացուն է:  

Էդդարդ «Նեդ» ՍտարկՇոն Բին, 54 տարեկան


Սերիալում ազնիվ լորդ է, ում համար պատիվն ու պարտականությունները սկզբունքային են և, ցավոք սրտի, իր համոզմունքները կործանեցին նրան: Կյանքում նա համարվում է կինոյի պատմության մեջ «ամենասպանված» դերասաններից մեկը (1986թ.-ից նրա հերոսներին սպանել են ավելի քան 20 անգամ!): Ինչպես նաև նա խաղացել է բազմաթիվ հայտնի Հոլիվուդյան ֆիլմերում:

Ջոն ՍնոուԿիթ Հարինգթոն, 26 տարեկան



Սերիալում Էդդարդ Սթարկի ապօրինի որդին է, Յոթ Թագավորությունների թագավորի «աջ ձեռքը»: Կյանքում նա սկսնակ բրիտանացի դերասան է, ով մեծ ապագա ունի:


Սերսեյա ԼաննիստրԼինա Հիդի, 39 տարեկան



Սերիալում խորամանկ և չար կերպար է, սակայն դրանից ոչ պակաս գեղեցիկ է: Նա Յոթ Թագավորությունների ամենահարուստ լորդի՝ Թայվին Լաննիսթերի դուստրն է: Կյանքում եվրոպական և ամերիկյան ֆիլմերի աստղ է, զբաղվում է բռնցքամարտով և յոգայով:

 
Ջեյմի Լաննիստր — Նիկոլայ Կոսթեր-Վալդաու, 42 տարեկան


Սերիալում հեգնական ասպետ է, Սերսեայի եղբայրն է, ով մի փոքրիկ գաղտնիք ունի՝ արյունապղծական կապ իր քրոջ հետ, ինչի մասին բոլորը սկսում են կասկածել արդեն առաջին եթերաշրջանի ընթացքում: Կյանքում հմայիչ դանիացի դերասան է, ով նկարահանվել է հայտնի Հոլիվուդյան ֆիլմերում:

Տիրիոն ԼաննիստրՓիթեր Դինքլեյջ, 44 տարեկան



Սերիալում խորամանկ, իմաստուն և Լաննիսթերի տոհմի ամենապարկեշտ անդամն է: Չնայած նրան, որ անընդհատ տարբեր անհարմար իրավիճակների մեջ է ընկնում, այնուամենայնիվ կարողանում է շատ արագորեն նրանից դուրս գալ՝ շնորհիվ սուր խելքի և շատ լավ հումորի զգացումի:  Կյանքում կատակերգական ժանրի դերասան է, Տիրիոն Լաննիսթերի կերպարը մարմնավորելու համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներին:  


Արյա ՍտարկՄեյսի  Ուիլյամս, 16 տարեկան


Սերիալում Էդդարդ Սթարկի անկարգապահ կրտսեր դուստրն է, ով դարձել է իր հոր մահապատժի ականատեսը և երազում է  վրեժ լուծել նրա համար: Կյանքում սկսնակ դերասանուհի է, ում արդեն հիմա համեմատում են Միլա Կունիսի հետ:  

Սանսա ՍտարկՍոֆի Թյորներ, 17 տարեկան


Սերիալում Թագավորության ամենապարզամիտ աղջիկն է, ով ընկել է Լաննիսթերների ձեռքն իր հոր մահից հետո: Կյանքում ևս մեկ սկսնակ դերասանուհի, ում մեծ ապագա է սպասվում:

Ռոբբ ՍտարկՌիչարդ Մեդդեն, 27 տարեկան



Սերիալում շատ դյուրահավատ երիտասարդ է, ում հանդեպ նույնպես գթասրտություն չցուցաբերվեց: Կյանքում հասարակ հեռուստատեսային դերասան է՝ բավականին լավ արտաքին տվյալներով:

Քեյթիլին ՍտարկՄիշել Փեյրլի, 49 տարեկան



Սերիալում Էդդարդ Սթարկի կինն է, ով կորցրել է որդուն և չի կարողանում գտնել իր աղջիկներին (Արյան փախել էր հոր մահապատժից հետո, իսկ Սանսային փակել էին ամրոցում): Նրան դավադրաբար սպանում են: Կյանքում հյուսիս-իռլանդացի դերասանուհի է, ով մարմնավորել է Հերմիոնա Գրեյնջերի մոր դերը «Հարի Փոթեր և մահվան ընծաները» ֆիլմում:


Ջոֆֆրի ԲարատեոնՋեկ Գլիսոն, 21 տարեկան



Սերիալում ամենաանխիղճ հերոսն է, ով չնայած երիտասարդ տարիքին և շնորհիվ իր ծագման, պատրաստ է սպանել բոլորին՝ կենդանիներից մինչև մարդկանց: Հանդիսանում է Սերսեայի և Ջեյմեի որդին: Կյանքում սկսնակ դերասան է, ով դեռևս կատարում է միայն էպիզոդիկ դերեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել