Yerevannews.am-ը գրում է.

Ամերիացի գիտնականները Սյուզան Բիլ Հյուլեթի գլխավորությամբ պարզել են, որ սթրեսը և դրան հաջորդած էմոցիոնալ լարումը փոխում են կնոջ բուրմունքը՝ այն դարձնելով վանող հակառակ սեռի ներկայացուցիչների համար: Այսպիսի եզրակացության մասնագետները եկել են 44 կնոջ մասնակցությամբ մի շարք փորձարկումներից հետո: Կամավորներից վերցրել են մարզումների, բարձր ջերմությամբ և սթրեսի ժամանակ մարմնի հոտի նմուշներ: Պարզվել է, որ սթրեսի մեջ գտնվող կանանց բուրմունքը կտրուկ կերպով տարբերվում է մյուսներից: Այն հատկապես եղել է տհաճ հակառակ սեռի ներկայացուցիչների համար:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել