Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղ խորհրդաժողովի անցկացումը հնարավոր չէ առանց Սիրիայում անցումային կառավարության ձևավորման։

Քերին հստակեցրել է, որ, իր կարծիքով, Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա պաշտոնից։

«Մենք գտնում ենք, որ նախագահ Ասադը կորցրել է լեգիտիմությունը, որն անհրաժեշտ է մարդկանց միավորելու համար։ Երկրում խաղաղություն հաստատելու համար անցումային կառավարություն է հարկավոր»,– հայտարարել է Ջոն Քերին, ՄԱԿ–ում Սիրիայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմի հետ հանդիպումից հետո։

Միաժամանակ, պետքարտուղարը հույս է հայտնել, որ Ժնևի խաղաղ բանակցությունների ժամկետները կնշանակվեն հնարավորինս շուտ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել